Վարդենիսում քամուց պատճառված վնասի չափը 6000 քմ է կտուրների մասով և 70-80 քմ՝ ապակիների
Վարդենիսում հունիսի 29-ին ուժգին քամու հետևանքով պատճառված վնասը տանիքների մասով, ներառյալ նաև Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, հաշվարկվել է մոտ 6000 քառակուսի մետր, ինչպես նաև՝ 47 բնակարանների տանիքներ։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ մոտ 70-80 քմ էլ վնաս է պատճառված բնակիչների լուսամուտներին:










