Չինաստանն արգելել է նշել Ռամադանը
Չինաստանի իշխանություններն արգելել են իրենց տարածքում բնակվող մուսուլմաններին նշել սուրբ Ռամադան ամիսը, տեղեկացնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ արգելքը վերաբերում է Սինցզյան ինքնավար մարզին։
Վերնշված մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ են (ույգուրներ), ովքեր խստագույնս քննադատել են չինական կողմի որոշումը։
Աղբյուրը հավելում է, որ իշխանությունների արգելքը, հավանաբար, կհանգեցնի ույգուրներ ընդդիմադիրների ու չինացի իրավապահների միջև բախումների։
Հիշեցնենք, որ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում մարդկանց արգելվում է արևածագից մինչ մայրամուտ սնվել, ջուր խմել, ծխել ու սեռական հարաբերություններ ունենալ։










