Մինչև տարվա վերջ Եվրահանձնաժողովը ԵՄ-ում միասնական էներգետիկ շուկա կստեղծի

14:44 • 02.07.14

Եվրահանձնաժողովը 2014 թվականի վերջին պատրաստվում է  ԵՄ-ում միասնական էներգետիկ շուկա ստեղծել: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, գրում է gazeta.ru-ն:


Նրա խոսքերով՝ պետք է ստեղծվի մրցունակ, էներգետիկ հարցերում անվտանգ տնտեսություն, որը կնվազեցնի կախվածությունը նավթի և գազի ներկրումից:

Եվրահանձնաժողովը կարծում է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները, այդ թվում՝ «աշխարհագրության, տնտեսության տեսանկյուններից, ինչը ներառում է վերականգնվող աղբյուրներ, մեծացնում է էներգիայի սպառման արդյունավետությունը, բարելավում է էներգետիկ ենթակառուցվածքը, ստեղծում է միասնական էներգետիկ շուկա»: