Իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն ներգաղթի հարցերով եվրահանձնակատար կունենա

14:22 • 02.07.14

ԵՄ պատմության մեջ առաջին անգամ Եվրահանձնաժողովը ներգաղթի հարցերով եվրահանձնակատար կունենա, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի ԵՄ հարավային երկրներ ներգաղթյալների մեծ ալիքի հետ, գրում է ИТАР-ТАСС-ը:


«Ներգաղթի հարցերով եվրահանձնակատարի պաշտոնի ստեղծման պատճառը մեր միգրացիոն քաղաքականության եվրոպական չափման անհրաժեշտությունն է»,- բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր կազմի նախագահ նշանակված, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:


Վերջնականապես Յունկերի թեկնածությունը պետք է հաստատեն Եվրախորհրդարանի հուլիսի 16-ի նիստի մասնակիցները։ Մինչև սեպտեմբերի վերջը Եվրահանձնաժողովի նոր նախագահը պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը կունենա 28 անդամ: