Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ–ի հետ սահմանին Ադրբեջանի սադրանքներին

17:52 • 02.07.14


Ֆրանսիայի արտգործնախարարությունն անդրադարձել է ՀՀ–ի հետ Նախիջևանի սահմանին վերջերս ադրբեջանցի դիպուկահարի կողմից երկու հայ զինվորի սպանությանը՝ նշելով, որ կոչ է անում կողմերին հաստատել վստահության մթնոլորտ և ակտիվ ջանքեր գործադրել այդ նպատակով, այս մասին տեղեկացնում է Nouvelles d`Armenie պարբերականը:


«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մասնակցում է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող
բանակցություններին:


Այն կոչ է անում կողմերին` զերծ մնալ հակասական հայտարարություններից,
հաստատել վստահության մթնոլորտ և կողմերին կոչ է անում ակտիվ ջանքեր
գործադրել:


Մայիսի 11-13-ը Հարավային Կովկաս կատարած իր այցի շրջանակներում
Ֆրանսիայի ղեկավարը նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ քննարկել է խաղաղ
բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղիները»,– ասված է Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանում: