Հոնկոնգում գիշերը մոտ 500 ցուցարար է ձերբակալվել

09:00 • 02.07.14

Հոնկոնգի ոստիկանությունը գիշերը ձերբակալել է մոտ 500 ցուցարարի, որոնք հայտնվել էին քաղաքի կենտրոնում՝ հուլիսի 1-ին ժողովրդավարության կողմնակիցների բազմահազարանոց երթից հետո. տեղեկացնում է kommersant.ru-ն։


Հանրահավաքի մի քանի հարյուր մասնակիցներ՝ հիմնականում ուսանողներ, չեն ցանկացել հեռանալ և գրավել են քաղաքի գործարար կենտրոնում գտնվող Chater road փողոցը, որտեղ տեղակայված են ֆինանսական հաստատությունների շտաբ-բնակարանները։


Ոստիկանությունն անհրաժեշտ է համարել ցուցարարներին ցրելու համար ուժային մեթոդների կիրառումը, որպեսզի հավաքվածները չխանգարեն երթևեկությանը։


Լուսադեմին օրենքի պահապաններին հաջողվել է ցուցարարներից մաքրել թաղամասը։ Նրանցից շատերն ավտոբուսներով տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ։