Մեր դեսպանատները դարձել են «սինեկուրա». Հ. Հովհաննիսյանը ողջունում է Յուրի Վարդանյանի նշանակումը դեսպանի պաշտոնում
Հայաստանում դեսպանատները դարձել են լատինական բառով ասած՝ «sinecura»՝ տաքուկ վայր բիզնես ծավալելու համար՝ ի խայտառակություն մեր երկրի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի նշանակմանը:
«Մարդիկ նշանակվում են բիզնես ծրագրեր առաջ մղելու համար, և մենք պետք է ուրախ լինենք, որ Յուրի Վարդանյանը բիզնեսմեն չի, այլ սպորտսմեն է: Ավելի լավ է, թող լինի սպորտսմեն և սպորտի կազմակերպիչ, քան բիզնեսմեն, որը ծավալում է բիզնես գործունեություն»,-հայտարարեց ՀՔՄ նախագահը:
Նա կարծում է, որ Յուրի Վարդանյանի համար արդեն ուշ է բիզնեսմեն դառնալը:
Այս համատեքստում Հմայակ Հովհաննիսյանն առաջարկեց ներկայացել այլ նշանակումներ, որտեղ նշանակվածները միջազգային հարաբերությունների մասնագետներ են:










