Քենիայում բեռնափոխադրող ինքնաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել

12:27 • 02.07.14

Քենիայում վթարի ենթարկված բեռնափոխադրող ինքնաթիռի անձնակազմի չորս անդամները մահացել են, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով EFE գործակալությանը:


Fokker 50 բեռնափոխադրող ինքնաթիռն ընկել է թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռն ընկել է արդյունաբերական տարածքում գտնվող շենքի վրա: Ինքնաթիռի ընկնելու վայրում իրականացվում է որոնողափրկարարական գործողություն, քանի որ շենքում, հնարավոր է, որ մարդիկ են եղել:


Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը չափազանց ցածր է թռել՝ դիպչելով լապտերների սյուներին: Ականատեսների խոսքերով՝ ինքնաթիռը բռնկվել է շենքի վրա ընկնելուց առաջ: