Ջոն Քերին Պյոտր Պորոշենկոյին խոստացել է շարունակել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ Վաշինգթոնը և իր դաշնակիցները կշարունակեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել, գրում է korrespondent.net-ը:
«Քերին նաև Պորոշենկոյին կարճ պատմել է, թե ինչպես ենք մենք և մեր եվրոպացի դաշնակիցները պատրաստվում հետագա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի անջատողականներին ցուցաբերած իր աջակցությունը»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ պետքարտուղարը «աջակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի կառավարության գործադրած ջանքերին՝ հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ, ողջունել է խաղաղ պլանը կյանքի կոչելու նրա ստանձնած պարտավորությունները»:
Հարֆը բացատրել է, որ Արևմուտքը դեռ հավելյալ պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, նրանք սպասում էին, թե «ինչպես իրեն կդրսևորի կրակը դադարեցնելու ռեժիմը»:










