Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ջրի արտահոսքի պատճառով

19:53 • 02.07.14

Qantas Airways ավստրալական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը ջրի արտահոսքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել ամերիկյան Լոս Անջելես քաղաքի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ ավիաընկերության ներկայացուցիչներին հղումով, A380 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականցնում դեպի Մելբուռն, Լոս Անջելես է վերադարձել թռիչքից մոտ մեկ ժամ հետո: Օդանավի վայրէջքը նորմալ է անցել, և օդանավում գտնվող 400 ուղևորից ոչ ոք չի տուժել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ արտահոսքը տեղի է ունեցել ինքաթիռի ջրամատակարարման համակարգի խափանման պատճառով: Ինչպես հայտնել են օդանավի ուղևորները՝ մեծ քանակով ջուր լցվել է ինքնաթիռի սրահ: Անվտանգության նկատառումներով օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել:

Ներկա պահին պարզվում են միջադեպի պատճառները: Օդանավը շահագործումից հանվել է վերանորոգման նպատակով: