Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

15:09 • 02.07.14

Մոլդովայի խորհրդարանը այսօր կողմ է քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը։


Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, վավերացման օգտին քվեարկել են 59 պատգամավորներ։ Դեմ են եղել 4-ը։


Կոմունիստներն ու «Վերածնունդ» կուսակցության 38 պատգամավորներ կտրուկ դեմ են արտահայտվել ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքմանն ու լքել են նիստերի դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը։
 

Քննարկումների ընթացքում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ընդգծել են, որ փաստաթուղթը Ռուսաստանի դեմ չէ և չի խոչընդոտում Մոլդովայի՝ ԱՊՀ երկրների հետ համագործակցությանը։
 

Մոլդովայի ղեկավարությունը կարծում է, որ հանրապետությունը պետք է ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկար ունենա, հայտարարել է նախագահ Նիկոլայ Տիմոֆտին և վարչապետ Յուրի Լայկեն։
 

«Համաձայնագրի վավերացումից հետո հաջորդ կարևոր քայլը պետք է լինի ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկարը։ Եկել է ժամանակը, որ Մոլդովայի ժողովուրդն ապրի այնպես, ինչպես ցանկանում է։ Մենք վճռականորեն շարժվում ենք Եվրոպայի ճանապարհով, քանի որ Մոլդովայի ժողովուրդն արժանի է ապրել այնպես, ինչպես եվրոպական այլ ժողովուրդները»,-հայտարարել է Տիմոֆտին։