Մոսկվան անհանգիստ է Փհենյանի կողմից արձակված հրթիռների կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը ողջունում է միջկորեական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում իրավիճակի ապասրացմանն ուղղված նախաձեռնությունները. հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Մոսկվան կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կհակասեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, և սադրանքների առիթ կտան Կորեական թերակղզում։
ՌԴ ԱԳՆ-ն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից արձակված մոտ հեռավորության հրթիռների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել։
«Ուշադրությամբ հետևում ենք իրավիճակի զարգացմանը Կորեական թերակղզում։ Ողջունում ենք ԿԺԴՀ-ի նախաձեռնությունը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացմանը, միևնույն ժամանակ լուրջ մտահոգություն ենք հայտնում օրերս Փհենյանի կողմից արձակված մոտ հեռավորության համար նախատեսված հրթիռների առնչությամբ»,- ասել են նախարարությունից։
Այդ առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել՝ թույլ չտալով ինչ-որ գործողություններ, որոնք կհակասեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին։
«Առաջվա պես վստահ ենք, որԿորեական թերակղզում իրավիճակի կարգավորման համար արդյունավետ միջազգային-իրավական մեխանիզմների ստեղծում է անհրաժեշտ, որոնք կարող է ապահովել տարածաշրջանային անվտանգությունը»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունից։










