Ամերիկացիների մեկ երրորդը Օբամային համարում է ամենավատ նախագահը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր

18:02 • 02.07.14

Ամերիկացիների մեկ երրորդը Բարաք Օբամային համարում է ԱՄՆ ամենավատ նախագահը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Ինչպես ցույց են տվել հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք ներկայացրել է չորեքշաբթի օրը Քվինիփեք համալսարանը, հարցման մասնակիցները բացասական են գնահատել նրա գործունեության գրեթե բոլոր ցուցանիշները՝ տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն:


«Ամերիկյան պատմության վերջին 69 տարիների ընթացքում 12 նախագահներից ամենավատն են ճանաչվել Բարաք Օբաման և Ջորջ Բուշը»,- պատմել է համալսարանի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ հարցվածների 33 տոկոսը ամենավատ նախագահ է ճանաչել ԱՄՆ ներկայիս նախագահին, իսկ 28 տոկոսը՝ նրա նախորդին:


Հետազոտողները նշում են, որ չնայած այժմ Օբամայի վարկանիշն աճել է 2 տոկոսով՝ համեմատած անցած տարվա դեկտեմբերի հետ, հարցման մասնակիցների մեծ մասը բացասաբար է գնահատել ԱՄՆ նախագահի տնտեսական և արտաքին քաղաքականությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ԱՄՆ լավագույն նախագահ ամերիկացիները համարում են Ռոնալդ Ռեյգանին: