Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը հնարավոր է աշնանը կայանա. Ղազախստանի ԱԳ նախարար

16:27 • 02.07.14

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը, հաղորդում է Интерфакс գործակալությունը:


«Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, կկայանա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ»,-գրել է Երլան Իդրիսովը՝ պատասխանելով չորեքշաբթի օրը Twitter-հեռարձակման շրջանակներում օգտատիրոջ տված համապատասխան հարցին: