Ռուսաստանի հաքերները վերահսկում են աշխարհի 84 երկրի էներգետիկ համակարգը. Financial Times
Ռուս հաքերների խումբը կարող է վերահսկել 84 երկրի ավելի քան հազար ընկերության համակարգչային համակարգերը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով The Financial Times-ին:
Եվրոպական և ամերիկյան հարյուրավոր էներգետիկ արդյունաբերական ընկերությունների վերահսկման համակարգերը վարակվել են բարդ կիբերհարձակման արդյունքում:
Համակարգչային անվտանգության ամերիկյան առաջատար ընկերություններից մեկի կարծիքով՝ կիբերհարձակման ետևում Ռուսաստանի հետ կապված իշխանամետ հաքերների մի խումբ է:
«Էներգետիկ արջ» անվամբ հայտնի վտանգավոր ծրագիրն ստեղծողներին հնրավորություն է տալիս վերահսկել էներգիայի սպառումը իրական ժամանակում կամ անհրաժեշտության դեպքում՝ խանգարել ֆիզիկական համակարգերի աշխատանքը՝ ինչպիսիք են, օրինակ, քամու տուրբիննեը, խողովակաշարերն ու էլեկտրակայանները:
«Ենթադրվում է, որ կազմակերպությունը, որը բավարար ռեսուրսներ ունի նման կիբերհարձակումների իրականացման համար, վտանգի տակ է դրել 84 երկրի ավելի քան հազար կազմակերպության համակարգչային համակարգերը»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ այդ ամենի իրականացման համար հաքերներին 1.5 տարի է անհրաժեշտ եղել:










