Սպանված հրեա երիտասարդների դիմաց իսրայելցիները անչափահաս արաբի են սպանել
Իսրայելում վրեժից դրդված առևանգել և սպանել են արաբ անչափահասի, հայտնում է France-Presse-ը: Նախօրեին Արևմտյան ափում հայտնաբերվել էին հունիսի կեսից առևանգված իսրայելցի երեք դեռահասների մարմինները:
Ի պատասխան Երուսաղեմի մերձակա անտառում հայտնաբերվել է արաբ դեռահասի դի: Ոճրագործները անհայտ են: Հայտնի է, որ արաբը առևանգվել է երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Երուսաղեմի արևելյան մասում: Նրան նստեցրել են մեքենան և տարել: Իսրայելցի զինվորականները կարծում են, որ դա վրեժխնդրություն է եղել:
Հայտնի է, որ արաբ զոհը 16 տարեկան է: Իսրայելցիներից երկուսը՝ 16, մեկը 19 տարեկան էր:










