Ռուսաստանում զինվորներին յուրայիններին օտարներից զանազանող սենսորներ կտրամադրվեն
Ռուսաստանում պատրաստվում են արտադրել «յուրայիններ-օտարներ» սարքը, որով առաջին անգամ «կզինեն» ոչ միայն ռազմական մեքենաները, այլև շարքային զինվորներին, գրում է Russia Today-ը՝ հղում անելով «Известия» թերթին:
Գլխավոր շտաբին մոտ կանգնած թերթի աղբյուրը պարզաբանել է, որ նոր սարքը բացառիկ է նրանով, որ այն կարելի է օգտագործել ոչ միայն տեխնիկայի վրա, այլև ներդնել շարքային զինվորների հագուստի մեջ:
Այդ սարքավորումն ունեցող զինվորը կարող է տարբերել իր կողմի զինվորներին «օտար» մարտիկներից՝ նայելով հատուկ սարքի էկրանին, որն արտաքինից նման է բջջային հեռախոսի: Այն ցույց է տալիս էլեկտրական քարտեզի վրա զինվորի այդ պահին գտնվելու պահը և բարեկամական ուժերի տեղադրությունը»,- պատմել է թերթի աղբյուրը:
Սարքն ամրացվելու է զինվորի հագուստին: Այդ նախագծի իրականացումը կարժենա մոտ 10,6 միլիարդ ռուբլի։ Սենսորների արտադրությունը նախատեսվում է սկսել 2017 թվականին:










