Նիկոլա Սարկոզիին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

08:43 • 02.07.14

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։


Դատախազության տվյալներով՝ Սարկոզին մեղադրվում է կաշառք տալու, ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով։


2011թ.-ի մարտին Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից առաջ իր ընտանիքը Սարկոզիին 50 մլն եվրո է տվել։


Նախկին նախագահին կասկածում են նաև անօրինական ճանապարհով L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից 150 հազար եվրո ստանալու համար։ 2013թ.-ի հոկտեմբերին ֆրանսիական դատախազությունը համաձայնել էր փակել այդ գործը։


Ֆրանսիայի նախագահի ընտրությունների ընթացքում թեկնածուներին արգելվում է մասնավոր անձանցից 4600 եվրոյից ավելի նվիրատվություն ստանալ։


Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի նախկին նախագահը մեկ օրով ձերբակալվել էր։