ԱԳ նախարարն ամերիկահայ բարերարին է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Վերոնիկա Կոյումջյաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ավանդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին օժանդակելու համար ու Հակոբ Կոյումջյանին է հանձնել ՀՀ Նախագահի որոշմամբ նրան շնորհված «Անանիա Շիրակացի» մեդալը:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ արտգործնախարարությանը, Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:










