Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը Ռուսաստանի իրավասությանն է թողել Ղրիմի օդային տարածքը
Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կարծիք է հայտնել, որ Ղրիմի օդային տարածքը պատկանում է Ռուսաստանին` համարելով, որ ՌԴ-ն պետք է ապահովի աերոնավիգացիոն ծառայությունները Ղրիմի օդային տարածքում և տարածքային ջրերում: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
«ICAO-ը կարծում է, որ Ռուսաստանը պետք է ապահովի աերոնավիգացիոն ծառայությունները Ղրիմի օդային տարածքում և տարածքային ջրերի վրա, իսկ Ուկրաինան` չեզոք ջրերի վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ձեռք բերված տեխնիկական պայմանավորվածությունները Սիմֆերապոլի շրջանում աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման հարցով», - ИТАР-ТАСС-ին հաղորդել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից` փոխնախարար Վալերի Օկուլովի և ICAO-ի գլխավոր քարտուղար Ռայմոն Բենջամենի միջև բանակցությունների ավարտին:










