Կալիֆոռնիայում այրվում է տեղանքը, որի լուսանկարն օգտագործվել է Windows XP-ում

12:22 • 03.07.14

Կալիֆոռնիայի Նապա հովտում մոլեգնում է բնական հրդեհը: Իշխանությունները տարհանել են վտանգավոր շրջանից հազարից ավելի մարդու, հաղորդում է vesti.ru-ն՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին:


Կրակը վերացրել է հինգ բնակելի տուն, վտանգի տակ են գտնվում չորս հարյուր շինություն:


Հրդեհը մարելու համար տարվող աշխատանքներին ներգրավված է հազար մասնագետ, ներգրավված է նաև ավիացիան: Իրավիճակը վատթարացնում են աննախադեպ երաշտը և ուժեղ քամին:


Ոստիկանությունը հետաքննում է հրդեհի պատճառները: Ընդ որում, չի բացառվում միտումնավոր հրդեհման վարկածը:


Կալիֆոռնիայի Նապայի հովիտը գեղեցիկ տեղանք է, որը ողջ աշխարհին հայտնի է շնորհիվ Windows XP-ի օգտագործած էկրանի նկարի: Այդ լուսանկարն արել է 1996 թվականին լուսանկարիչ Չարլզ Օ՛Ռիարը: