Գերմանիայի խորհրդարանը հավանություն կտա նվազագույն աշխատավարձի ներդրմանը
Գերմանիայի խորհրդարանը, ինչպես ակնկալվում է, հավանություն կտա երկրում աշխատավարձի պարտադիր համընդհանուր նվազագույն մակարդակի ներդրումը, որն այժմ հստակ սանդղակ չունի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայում նվազագույն աշխատավարձի չափը կկազմի ժամը 8,5 եվրո. դա ավելին է, քան ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
Նախկինում աշխատավարձի նվազագույն մակարդակը Գերմանիայի առանձին ընկերություններում և ոլորտներում որոշում էին արհմիությունները և ընկերությունների ղեկավարությունը:
Այժմ Գերմանիան մնում է ԵՄ 7 երկրներից մեկը, որտեղ որոշված չէ նվազագույն աշխատավարձի համընդհանուր մակարդակը:
Օրենքի հակառակորդները կարծում են, որ նվազագույն աշխատավարձի ներդրումը կանդրադառնա երկրի մրցունակության վրա:










