«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»խմբավորումը գրավել է սիրիական խոշորագույն նավթի հանքը

18:07 • 03.07.14

«Իսլամիստական պետություն» սուննի խմբավորումը, որն առաջ կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» վերահսկողություն է սահմանել Իրաքի հետ սահմանին գտնվող սիրիական խոշորագույն նավթի հանքավայրի վրա. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Հաղորդվում է, որ խմբավորումը գրավել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման վերահսկողության տակ եղած Ալ Օմար հանքավայրը, իսկ «Ան Նուսրայի» զինյալները փախուստի են դիմել՝ առանց դիմադրություն ցույց տալու։ Այժմ «Իսլամական պետությունը» վերահսկում է Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգի նավթային և գազային պաշարների մեծ մասը։


«Ջաբհաթ ան-Նուսրան» Ալ-Օմար խմբավորումը նավթի հանքը գրավել էր անցյալ տարվա նոյեմբերի 23-ին։


Վերջին օրերի ընթացքում «Իսլամական պետությունը» մարտերի ընթացքում գրավել է սիրիական մի քանի քաղաքներ, որոնք նախկինում այլ ծայրահեղական խմբերի վերահսկողության տակ էին։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ջաբհաթ ան-Նուրսա» խմբավորումը, որը համարվում է «Ալ Կաիդայի» սիրիական թևը, միավորվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ և հավատարմության երդում է տվել նրան։ Սակայն խմբավորման շատ անդամներ հրաժարվել էին այդ քայլից և սիրիացի ապստամբների օգնությամբ սկսել էին կռվել նրանց դեմ։