Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում 24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
Լուսանկարը՝ 360Yerevan.am–ի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 3-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, անձը չպարզված տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել 1990 թ. ծնված Գ. Է.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:










