Հոնդուրասում փլուզման պատճառով 11 հանքափոր արգելափակված է մնացել հողի տակ
Հոնդուրասի հարավային Չոլուտեկա շրջանում տեղակայված հանքերից մեկում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով 11 հանքափոր արգելափակված է մնացել։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, դեպքի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
Ըստ փրկարարների ունեցած տեղեկության՝ հանքահորում արգելափակված մարդիկ չեն տուժել ու ներկայում սպասում են օգնության։










