Մոսկվացիները ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով զանգվածաբար ուսումնասիրում են Կենտրոնական Ասիայի լեզուները. The Guardian

18:54 • 03.07.14

«Մոսկվայի հանգստավայրերից մեկում լսելով, թե ինչպես է տղամարդը խոսում տաջիկերեն, կարելի կլիներ ենթադրել, որ նա ներգաղթյալ է, ով աշխատում է այդ տարածաշրջանում և դուրս է եկել ընդմիջման, սակայն ուշադիր լսելու դեպքում պարզ է դառնում, որ նա ռուսախոս տղամարդ է, ով փորձարկում է իր տաջիկերենը»: Այսպես է սկսվում The Guardian-ի հոդվածը, որով բրիտանական պարբերականը անդրադառնում է ռուսների շրջանում տարածվող լեզուներին:


Ինչպես գրում է Корреспондент-ը` այս ամառ Մոսկվայում տեղակայված «Մուզեոն» այգին Կենտրոնական Ասիայի լեզուների անվճար դասընթացներ է առաջարկում: «Կազմակերպիչները հայտնում են, որ իրենք «Ներգաղթյալների լեզուների դպրոց» են հիմնել` Ռուսաստանում աշխատող ներգաղթյալների, որոնք հիմնականում Միջին Ասիայից են եկել», - գրում է պարբերականը:

 

Դպրոցն առաջարկում է Կենտրոնական Ասիայի 3 լեզվի դասընթաց` տաջիկերեն, ուզբեկերեն, ղազախերեն, ինչպես նաև՝ մոլդովերեն:
«Մեր նպատակն այն է, որ մարդիկ կարողանան այլ ազգերի մասին ավելին իմանալ և ծանոթանալ նրանց մշակույթին, տիրապետել դրանց մասին հիմնական տեղեկություններին», - բրիտանական պարբերականը մեջբերում է Ներգաղթյալների լեզուների դպրոցի տնօրեն Վերոնիկա Սերգեևայի խոսքը: