Նաիրի Հունանյանի մոտ սուր աբցես է եղել, նա վիրահատվել է

19:21 • 03.07.14

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ այսօր ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ և վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: 

Այս մասին հաղորդում է ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ Facebook - իր էջում նշելով, որ վիրահատությունը հաջող է անցել:

Նաիրի Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: Այլ հարցերի Գոռ Ղլեչյանը հրաժարվեց պատասխանել: