Սարկոզին քաղաքական դրդապատճառներ է տեսնում իր գործում

10:50 • 03.07.14

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով իր ազդեցությունը չարաշահելու և կոռուպցիայի համար է մեղադրվում, իր դեմ գործում  քաղաքական դրդապատճառներ է տեսնում, հայտնում է BBC-ն: 

Նա մասնավորապես ասել է, որ ֆրանսիական արդարադատությունը օգտագործվում է քաղաքական նպատակներով: Բուն գործը նա անվանել է՝ այլանդակ: Գործի հարուցումը, ըստ Սարկոզիի, նպատակ ունի ստորացնել իրեն և արատավորել իր հեղինակությունը:

Սարկոզին հայտարարել է, որ ոչ մի ապօրինի բան չի արել: 

Երեքշաբթի օր Սարկոզին ձերբակալվել էր, հարցաքննվել՝ կոռուպցիոն մեղադրանքներով: Սա առաջին նման դեպքն է համարվում, որում մեղադրյալը Ֆրանսիայի նախկին նախագահն է:

Սարկոզին մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2017-ի ընտրություններին։