«Շտապ օգնություն» ծառայությունն արևահարվածների, շոգից տուժածների վերաբերյալ կանչեր չի ստացել
«Շտապ օգնություն» ծառայությունն արևահարվածների, շոգից տուժածների վերաբերյալ կանչեր դեռևս չի ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի «Շտապ օգնություն» ծառայության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը:
«Մեր սովորական կանչերն են՝ հիպերտոնիաները, սրտային հիվանդությունների կանչերը: Տարբեր բնույթի են կանչերը, բայց առանձնապես աչքի ընկնող կանչեր չկան արևահարվածների կամ շոգից տուժածների մասով:
Իսկ «Շտապ օգնությունում» ստացված կանչերը նախորդ տարվա համեմատ չեն ավելացել»,- տեղեկացրեց տիկին Ժամկոչյանը:










