Իսպանիայի արքայադուստր Քրիստինան հերքել է իր նկատմամբ ներկայացված մեղադրանքը
Իսպանիայի Ֆիլիպ VI արքայի քույրը՝ արքայադուստր Քրիստինան, բողոք է ներկայացրել դատարան՝ կապված իրեն ներկայացված հարկային խարդախությունների և փողերի լվացման մեջ մեղադրանքի հետ: Այս մասին գրում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:
Եթե Քրիստինան հայտնվի մեղադրյալի աթոռին, դա մեծ հարված կլինի գործող արքայի համար, ով գահ է բարձրացել հունիսի 19-ին՝ «ազնիվ և թափանցիկ միապետություն» խոստանալով:
Մայորկայի դատարանում քննիչը մեղադրել է Քրիստինային իր ամուսնու կատարած անօրինական գործարքներից գիտակցաբար եկամուտներ ստանալու մեջ:










