Ձերբակալվել եմ, որովհետև չեմ խոնարհվել Բիձինա Իվանիշվիլիի առաջ. Թբիլիսիի նախկին քաղաքապետ

12:00 • 03.07.14

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան իր  ձերբակալության փաստը կապել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ հայտարարելով, թե ձերբակալվում է, քանի որ չի խոնարհվել նախկին վարչապետի առաջ. տեղեկացնում է Грузия online-ը։


«Մինչ այժմ մենք պահմտոցի էինք խաղում, այժմ «բռնոցի» ենք խաղալու։ Հետո դարձյալ պահմտոցիին կվերադառնանք, հետո՝ բռնոցիի։ Նրանք այլ ելք չունեն, և իմ ձերբակալությունն իրավական տեսանկյունից սխալ է։ Ես ձերբակալվել եմ այն պատճառով, որ գլուխս չեմ խոնարհել Բիձինա Իվանիշվիլիի առաջ և երբեք դա չեմ անի։ Եվ հետո, անհրաժեշտ էր պատռել այս համակարգի դիմակը և ես դա արեցի»,- Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարել է Ուգուլավան։


Հիշեցնենք, որ նա այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել էր Կիև թռիչքից առաջ։


Ուգուլավան մեղադրվում է պետական միջոցները մսխելու համար։