Վանաձորում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4–ամյա աղջկա
Ոստիկանության Բազումի բաժին հուլիսի 2-ին, ժամը 18.00-ին դիմել է մի կին և հաղորդում տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 14.15-ի սահմաններում, երբ 4-ամյա դուստրը անցել է Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50 շենքի մոտ գտնվող հետիոտնային անցումով, կարմիր գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենան կողային մասով հարվածել է երեխային, ինչի հետևանքով նա վայր է ընկել և աջ ձեռքի մասում ստացել մարմնական վնասվածք:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:










