Շանթ Հարությունյանի գործով հերթական նիստը սկսվեց 80 րոպե ուշացումով. սկսվել է տեսանյութերի հետազոտման փուլը

14:28 • 04.07.14

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Շանթ Հարությունյանի և իր ընկերների գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց 1 ժամ 20 րոպե ուշացումով:


Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը սկսելուն պես հայտարարեց, որ դատական նիստի ուշացման պատճառը Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի ուշացումն էր՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:


Դատական նիստն այսօր սկսվեց նոյեմբերի 5-ի իրադարձության տեսանյութերի հետազոտման փուլով: Տեսանյութերում ցույց էր տրվում, թե ինչպես է Շանթ Հարությունյանը իր գաղափարակիցներից հետ մահակներով ու դիմակներով պատրաստվում բարձրանալ դեպի Բաղրամյան փողոց:


Տեսանյութում Շանթ Հարությունյանը հայտարարում է, որ իրենք բացի շշերով բենզինից, մարգանցովկա բրոնզից, քարից, ռագատկից ու փայտից ուրիշ զենք չունեն: Այնուհետև հայտարարում է, որ իրենց մեջ կան «պրովոկատորներ» և կոչ անում ոստիկաններին հանել նրանց իրենց շարքերից: Այնուհետև Մաշտոցի փողոցում բախում է տեղի ունենում ոստիկանության և ակտիվիստների միջև:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը: