ՌԴ Սևծովյան նավատորմը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

18:14 • 04.07.14

Այսօր սկսվել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ուժերի ռազմածովային վարժություններ մոտ 26 ռազմական նավերի և օժանդակ նավերի, 20-ից ավելի ինքնաթիռների և ուղղաթիռների, ծովային հետևակի և ցամաքային հրետանու մասնակցությամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ИТАР-ТАСС-ին հայտնել են, որ զորավարժությունների տարածքն ընդգրկում է Սև ծովի ողջ ավազանը:


Պլանային մարտավարական զորավարժությունների ընթացքում Սևծովյան նավատորմի ուժերի համատեղ գործողությունները սկսվել են ծովային և օդային թիրախներով հրթիռահրետանային կրակոցների արձակմամբ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Սև ծով է մտել ՆԱՏՕ-ի նավերի խումբը՝ Բուլղարիայի ափերի մոտ «Բրիզ-2014» ռազմածովային ուժերի միջազգային զորավարժություններին մասնակցելու համար: