Բոլիվիայում աղքատությունը վերացնելու համար երեխաներին թույլ են տվել աշխատել 10 տարեկանից

08:33 • 04.07.14

Բոլիվիացի օրենսդիրները հավանություն են տվել մի օրինագծի, որը երեխաներին թույլ է տալիս օրինական կերպով աշխատել` սկսած 10 տարեկանից։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, Agence France–Presse-ին հղումով, ըստ օրինագծի, գործատուն պարտավոր է ապահովել աշխատող երեխաների ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը, ինչպես նաև կանխել փոքրերի՝ շահագործման ենթարկվելու հավանականությունը։


«Ցանկության դեպքում երեխաները 10 տարեկանից կարող են աշխատել, եթե կա ծնողների, խնամակալի և օմբուդսմենի թույլտվությունը»,- նշվում է օրինագծում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծն ընդունելու նպատակը երկրում ծայրահեղ աղքատության երևույթը վերացնել է, ինչը, ըստ իշխանությունների, պետք է տեղի ունենա 2025թ.-ին։