Բրազիլական քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել
Բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքի քաղաքապետ Մարսիո Լասերդան եռօրյա սուգ է հայտարարել քաղաքում, որտեղ հուլիսի 8-ին տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղերից մեկը։
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, պատճառը տրանսպորտային էստակադայի փլուզումն է եղել։
Օբյեկտը, որի շինարարությունը սկսվել էր Աշխարհի 2014թ.-ի առաջնությունից առաջ, մարզադաշտից մի քանի կմ է հեռու։ Դրա փլուզումից հետո փլատակների տակ են մնացել երկու բեռնատար, մեկ մարդատար մեքենա և մեկ ավտոբուս։
Այս պահին հաստատվել է փլատակների տակ մնացած մեկ մարդու մահը. նա ավտոբուսի վարորդ, 25-ամյա Քրիսթին Սանտոսն է։ Ավելի քան 10 մարդ վիրավորվել է։
Բրազիլիայի նախագահը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին։










