Չինաստանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 1 մլն մարդ է տուժել
Չինաստանի մի շարք նահանգներում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով շուրջ 1.16 մլն մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` «Սինխուա» գործակալությանը հղումով, աղետին զոհ է գնացել 2 մարդ, ևս մեկն անհետ կորել է:
Ինչպես նշվում է` աղետը վնասել է Չինաստանի 4 շրջան` հարավարևմտյան Գունչժոու նահանգը, հարավային Գուանսի-Չժուան ինքնավար շրջանը, հյուսիսային Շանսի և հարավարևելյան Հունան նահանգները:
Տեղի իշխանությունների տվյալներով` հազարավոր բնակիչներ ստիպված են եղել թողնել իրենց տներն ու ժամանակավորապես տեղափոխվել անվտանգ շրջաններ: Բացի այդ՝ հազարավոր հեկտարների բերք է ոչնչացվել:
Ներկա պահին խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը Թայյուան քաղաքում, որի փողոցները ջրի տակ են գտնվում: Թլուզումների հետևանքով փակվել է հաղորդակցությունը նաև Շանհայի և Գույան քաղաքի միջև:










