Արքայազն Չարլզն ու Կամիլա Փարքերն ամուսնալուծվում են. դքսուհին 350 մլն դոլար է պահանջում լռության համար

13:19 • 04.07.14

Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզն ու նրա 2-րդ կինը՝ դքսուհի Կամիլան, ամուսնալուծական գործընթաց են սկսել, ինչի մասին տեղեկացնում է Лента-ն ՝Globe-ին հղումով։

 

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, 9 տարվա ամուսնությունից հետո Փարքերը Չարլզից պահանջում է 350 մլն դոլար։ Հայտնի է նաև, որ բաժանվելու նախաձեռնությունը պատկանում է 66-ամյա դքսուհուն։


Փարքերը նշել է, որ վերնշված 350 մլն դոլարը բավական է, որպեսզի Բրիտանիայի թագավորական ընտանիքը «գնի իր լռությունը»՝ կանխելով Վինձորների գաղտնիքների հրապարակումը։


ԶԼՄ-ների փոխանցմամբ, թագուհի Էլիզաբեթ 2-րդը հավանություն է տվել ամուսնալուծության գաղափարին, սակայն չի պատրաստվում հարսին անգամ մի պենի վճարել։

 

Արքայազն Չարլզն ու Կամիլա Փարքերն ամուսնացել են 2005թ.։