Femen-ի ակտիվիստները մերկացել են Շվեդիայի վարչապետի առաջ
Հանրահայտ Femen միջազգային ֆեմինիստական շարժման 4 ակտիվիստուհի մերկացել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի ելույթի ժամանակ՝ իրենց բողոքն արտահայտելով Գոթլանդ կղզում կրաքարի արդյունահանման աշխատանքների դեմ։
Ինչպես նշում է Лента-ն, կանայք մոտեցել են բեմին, որին կանգնած է եղել պաշտոնյան, հանել կրծկալներն ու բղավել տարբեր կարգախոսներ։ Ինչպես և նախորդ դեպքերում, կանանց շրջապատել են իրավապահներն ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք. մինչդեռ վարչապետը հանգիստ շարունակել է իր ելույթը։
Կրաքարի արդյունահանման վերաբերյալ վեճը շարունակվում է արդեն 9 տարի։ Բնապահպանները նշում են, որ այդ գործընթացը վտանգավոր է նրանով, որ տեղի է ունենում շվեդական արգելոցներից մեկի անմիջական հարևանությամբ։










