ԱՄՆ դեսպանը Սերժ Սարգսյանին նվիրել է Սթիվ Ջոբսի կյանքի մասին պատմող հայերեն թարգմանությամբ գիրքը
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Սերժ Սարգսյանին ծննդյան առթիվ նվիրել է Սթիվ Ջոբսի կյանքի մասին հայերեն թարգմանությամբ գիրքը: ԱՄՆ դեսպանը լուսանկար է հրապարակել Twitter սոցիալական ցանցի իր էջում, որտեղ նվիրում է գիրքը Սերժ Սարգսյանին:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մեկ այլ գրառում է նաև արել Twitter-ում՝ ԱՄՆ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հուլիսի 4-ի ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ստացած շնորհավորանքների համար:










