Ֆրանսիան կտրականապես հրաժարվում է Իրաքին վերադարձնել Սադամ Հուսեյնի միլիոնները

16:31 • 04.07.14

Ֆրանսիայի իշխանությունները կտրականապես հրաժարվում են իրենց իրաքյան գործընկերներին վերադարձնել այդ երկրի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի սառեցված բանկային հաշիվների վրա առկա միլիոնավոր դոլարները։


Ինչպես նշում է newsru.com-ը, այս թեմային քաջատեղյակ աղբյուրն ասել է, որ Ֆրանսիան աշխարհում միակ երկիրն է, որը շարունակում է իր մոտ պահել Իրաքի հին ռեժիմի գումարներն ու ակտիվները՝ անընդհատ բարդացնելով դրանք վերադարձնելու բանակցությունները։

 

Թեև ՄԱԿ-ը 2003թ. համապատասխան բանաձև է ընդունել, այնուհանդերձ Փարիզը հրաժարվում է Իրաքի նոր իշխանություններին վերադարձնել 20 մլն եվրոն ու տարբեր ընկերությունների 1 մլն արժեթղթերը։

 

Այսպիսով, Սադամ Հուսեյնի տապալումից 11 տարի անց նրա գումարները շարունակում են շահույթ ապահովել ֆրանսիական բանկերի համար։