Լոս Անջելեսում ԱՄՆ անկախության օրվա առթիվ մարիխուանայի վաճառքի եռօրյա շուկա են բացել

12:03 • 04.07.14

Լոս-Անջելեսում հուլիսի 4-ին առաջին անգամ կաշխատի բժշկական մարիխուանայի վաճառքի «հանգստյան օրվա շուկա», գրում է korrespondent.net-ը: Շուկայում իրենց արտադրանքը կներկայացնեն 50 պաշտոնական վաճառող, ովքեր իրենք են աճեցնում բույսը:


Շուկա մուտք գործելու իրավունք ունեն միայն նրանք, ում 21 տարին արդեն լրացել է: Բացի այդ, բոլոր այցելուները պետք է ներկայացնեն այդ դեղը գնելու համար բժիշկի տված դեղատոմսը: Կարգի պահպանությանը հետևելու է ոստիկանությունը:


Շուկայի ներկայացուցիչների տվյալներով՝ այցելուները կկարողանան ձեռք բերել արտադրանքը ցածր գներով և իմանալ դրա մասին ավելին: Ինչպես պարզվել է, շատ գնորդների հետաքրքրում է հարցը, թե ինչպես են աճեցնում բույսը և արդյոք աճեցնելու ընթացքում օգտագործվում են թունաքիմիկատներ: Բոլոր վաճառողներն ունեն մարիխուանա աճեցնելու և բժշկական նպատակներով այն վաճառելու արտոնագրեր:


Շուկայի բացումը նվիրված է Անկախության օրվան, դրա աշխատանքը կտևի երեք օր: