Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը ռազմական դրություն մտցնելու մասին փաստաթուղթ է պատրաստել
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկրում ռազմական դրություն մտցնելու մասին փաստաթուղթ է պատրաստել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին, գրում է korrespondent.net-ը:
«Ես չեմ բացառում, որ կլինի լայնամասշտաբ ռազմական դրություն մտցնելու պահը»,- ասել է Պարուբին:
Պարուբիի խոսքերով՝ այդ փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն նախագահի հրամանը, այլև «ենթադրում է մեր բոլոր ստորաբաժանումների համակարգում և կառավարման համակարգ նոր կոորդինատների համակարգում»:
Ավելի վաղ Անդրեյ Պարուբին հայտարարում էր, որ ռազմական դրություն հայտարարելը կխանգարի Դոնբասում հակաահաբեկչական գործողություն իրականացնելուն:










