Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչպես ստանալ 16-ը չլրացած երեխայի անձնագիրը ՝ արտերկիր մեկնելու համար (տեսանյութ)
Ծնողի ցանկությամբ արտերկիր մեկնող երեխային կարող է տրվել հին նմուշի անձնագիր:Այս մասին տեղականում ենք ՀՀ ոստիկանության կայքից, որով գերատեսչությունը պարզաբանում է, թե ինչպես, որտեղ և ինչ ժամկետներում կարելի է ստանալ 16-ը չլրացած երեխայի անձնագիրը՝ արտերկիր մեկնելու համար:
Ըստ այդմ՝ քանի որ ծնողի ցանկությամբ երեխային կարող է տրվել հին նմուշի անձնագիր, հարկ է ունենալ 3/ 4 չափի 2 գունավոր լուսանկար, իսկ ծնողներից մեկը պետք է ներկայանա ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք կամ այցելի ոստիկանության անձագրերի և վիզաների վարչություն՝ իր հետ ունենալով անձնագիր, երեխայի ծննդյան վկայականը, ինչպես նաև՝ ամուսնության վկայականը:
Անձագրային և վիզաների վարչությունում գործող «Մեկ պատուհանի» շրջանակում խոստացնում են նրանց սպասարկել նվազագույն ժամկետում: Իսկ երեխայի անձնագիրը օտարերկյա պետությունների համար վավերականության կնիքով ծնողները կստանան 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչի համար վճարը կազմում է 1000 դրամ: Եվս 3000 դրամ էլ պետք է վճարվի օտարերկյա պետությունների վավերականության կնիք-նշումի համար:
Անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու ցանկություն ունենալու դեպքում վճարը կկազմի 20 000, 3 աշխատանքային օրվա դեպքում՝ 10 000 դրամ:
Իսկ այն ծնողները, որոնց 16-ը չլրացած երեխաները նախկինում եղել են արտերկրում և ստացել են անձնագիր, պարտավոր չեն ներկայացնել վերոհիշյալ բոլոր փաստաթղթերը:










