Ռուսաստանը և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում կայունության համար. Պուտինը՝ Օբամային

13:36 • 04.07.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դիմելով իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, նշել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային կայունությունն ապահովելու համար և պետք է համագործակցեն ի շահ ողջ աշխարհի, գրում է ria.ru-ն:


«Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն որպես գերտերությունների, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային կայունության և անվտանգության համար, պետք է համագործակցեն ոչ միայն սեփական ժողովուրդների, այլև ողջ աշխարհի շահերից ելնելով»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: