Նախագահ Սերժ Սարգսյանը Թյորբյորն Յագլանդին շնորհավորել է ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թյորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Մարտին Շուլցին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:










