Պորտուգալիայում բանանների արկղերի միջոցով ավելի քան 230 կգ կոկաին է տարածվել խանութներ
Պորտուգալիայի ոստիկանությունը կոկաինի մեծ չափաբաժին է առգրավել, որը թաքցրած է եղել երկրի սուպերմարկետներ ուղարկվող բանանների արկղերում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:
Ոստիկանության հայտարարության մեջ նշվել է, որ Կոլումբիայից բերվող մրգերի արկղերում 237 կգ քաշով 198 փաթեթ կոկաին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել:
Թմրանյութով լցված բանանի արկղերը Պորտուգալիայի հյուսիսային հատվածի մի քանի խանութներ են հասել: Թմրանյութերի որոնողական աշխատանքերն սկսվել են, երբ Վալենսա քաղաքի բնակիչներից մեկը սուպերմարկետներից գնում կատարելուց հետո ոստիկանություն է դիմել:










