Զարուհի Փոստանջյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ. Ռուբեն Հակոբյանը՝ «Ժառանգությունում» սրված հարաբերությունների մասին

19:12 • 04.07.14

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն ՀակոբյանըTert.am-ի հետ զրուցում վստահեցրեց, որ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ նորմալ հարաբերություններ ունի՝ անդրադառնալով  դիտարկմանը, թե «Իրատես de facto» թերթի հրապարակման համաձայն՝ «Ժառանգությունում» կրկին սրվել են ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի և Ռուբեն Հակոբյանի հարաբերությունները: 


«Ես ամեն մի անհեթեթության չեմ պատրաստվում պատասխանել»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում հրաժարվեք խմբակցության ղեկավարի պաշտոնից, պատգամավորը պատասխանեց.«Չգիտեմ՝ ում գլխում է այդ հարցը ծնվել, ես նման մտադրություն չունեմ» :