Մահապարտ ահաբեկիչները Սաուդիան Արաբիայի կառավարական շենքերից մեկում ահաբեկչություն են իրականացրել
Սաուդիան Արաբիայում երկու մահապարտ ահաբեկիչ պայթուցիկ սարք են գործադրել կառավարական շենքերից մեկի մոտ. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters-ի հղումով։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Եմենի հետ սահմանին՝ Շարուրա քաղաքում։ Զինյալները հարձակում են իրականացրել Եմենի հետ սահմանային անցակետի վրա։ Հրաձգությունից հետո երկու զինյալները թաքնվել են Շարուրայի վարչական շենքերից մեկի մոտ և պայթեցրել իրենք իրենց։
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Տեղի իշխանությունների խոսքերով՝ միջադեպի համար պատասխանատվություն են ստանձնել «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալները։










