ԱՄՆ-ում ոստիկանը ծեծել է հետիոտնի համար չնախատեսված վայրով ճանապարհն անցնող կնոջը (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել հետիոտնի համար չնախատեսված վայրով ճանապարհն անցնող կնոջը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն` հղում կատարելով USA Today-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:
Տեղական հեռուստաընկերությունը ներկայացրել է ճանապարհային երթևեկության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երևում է, որ ոստիկանը կտրուկ բռնել է կնոջ ձեռքից և տապալել գետնին, բարձրացել նրա վրա, այնուհետև սկսել հարվածներ տեղալ դեմքին և գլխին:
Կնոջը կալանավորել են մեկ այլ նահանգային ոստիկանի օգնությամբ:
«Ներկա պահին հայտնի է, որ կինը մայրուղով անցել է՝ վտանգելով իր և շարժման մասնակիցների կյանքը»,-նշել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Քրիս Oուկվինը:










